Առողջապահության լրատու 6-7.2012
Վախ, ինչպես հաղթահարել այն
 
                            Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները` մթությունից, փակ տարածքից:
Մենք չենք կարող լիովին ազատվել վախի զգացումից: Հենց այդ զգացումն է հանդիսանում ամենաուժեղ գործոններից մեկը, որը խանգարում է մարդուն մինչև վերջ բացահայտել իր ներուժը և հաջողությունների հասնել: Սեփական վախը հաղթահարել կարողանալու համար, պետք է իմանալ, թե այն ինչպիսին է: Ով նախազգուշացված է, նա զինված է:
Վախի կենսաբանական նշանակությունը
Ծայրահեղ իրավիճակներում վախը մոբիլիզացնում է մարդու բոլոր ուժերն ակտիվ գործողությունների համար: Նման պահերին արյան մեջ ադրենալինի ուժեղ արտանետում է լինում և մկանային հյուսվածքն արյան հետ ավելի շատ թթվածին ու սննդարար նյութեր է ստանում: Շատ հնարավոր է, որ յուրաքանչյուր-ոք վախենալիս կրծքավանդակում ծանրության զգացում է ունենում: Բացի դրանից, սթրեսային իրավիճակում մարդու դեմքը խիստ գունատվում է: Դա տեղի է ունենում, որովհետև արյունը մաշկից ու ստամոքսից ուժեղ հոսքով «գնում է» դեպի մկանները:
Վախի զգացումը մարդուն օգնում է արագ ռազմավարական որոշումներ ընդունել ինֆորմացիայի պակասի դեպքում: Հաղթահարելով վախը, ամեն մարդ իր նոր հնարավորություններն է հայտնաբերում և սկսում է կյանքն ընկալել այլ տեսանկյունից: Նա սովորում է գնահատել կյանքն իր բոլոր դրսևորումներով, շրջակա աշխարհը նրա համար ավելի վառ գույներ է ստանում, յուրաքանչյուր իրավիճակ գնահատվում է վախի զգացման հաղթահարման տեսանկյունից:
Ինչպիսին է լինում վախը
Իրական վախ. մարդու ռեակցիան է արտաքին վտանգի հանդեպ: Այդ վախը կա յուրաքանչյուրի մոտ ենթագիտակցական մակարդակում և այն ազդանշանային գործառույթ ունի` վտանգը շատ մոտ է, հարկ է կենտրոնացնել օրգանիզմի պահեստային ուժերը, պաշտպանության պատրաստ լինելու համար:
Նյարդային վախ. հաճախ լինում է առանց որևէ պատճառի, բայց երբեմն դրա դրսևորումը կապված է լինում որոշակի իրավիճակի և օբյեկտի հետ: Նյարդային վախ ունեցող մարդիկ միշտ սպասում են ամենավատ բանին և ապրում են ցանկացած պահի դժբախտության մշտական սպասումով: Նյարդային վախը հոգեսոմատիկ ախտընթաց է, այսինքն, միաժամանակ, և´ ֆիզիկական է, և´ հոգեբանական: Վախի ֆիզիկական դրսևորումը կարող է արտահայտվել ուժեղ սրտխփոցով, շարժողական անհանգստությամբ կամ դողով, սառը քրտինքով, բերանում չորության զգացումով, լուծով:
Տարբեր ֆոբիաներ. ֆոբիան անիրական վախն է, որը շատ խիստ խանգարում է նորմալ ապրելուն, աշխատելուն, մարդկանց հետ շփվելուն: Ցանկացած վախ կարող է կապված լինել որոշակի օբյեկտի կամ իրավիճակի հետ: Օրինակ, ատամնաբույժին այցելելու, բարձրությունից, ինքնաթիռով թռչելուց, օձից, շնից վախենալն առանձնահատուկ վախերի բնորոշ օրինակներ են:
Տարբեր ֆոբիաները սովորական վախերից տարբերվում են ոչ թե իմաստով, այլ ինտենսիվությամբ: Եթե մարդը, որ տառապում է ինչ-որ մի ֆոբիայով, իր վախի առարկայի հետ հազվադեպ է հանդիպում, ապա այն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում: Բայց եթե վախի պատճառը հաճախ է հանդիպում, ապա այն կարող է կյանքը փչացնել:
Միայնակության վախ. որքան մարդը շատ է ինքնամփոփ դառնում և մարդկանցից հեռու մնում, այնքան շատ է նա իրեն դատապարտում մեկուսացման վտանգին: Դա վախի շատ տարածված տեսակն է, որը մարդուն ստիպում է նույնիսկ երբեմն շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր նրա համար տհաճ են: Հասկանալի է, որ մարդը երբեմն ցանկանում է միայնակ մնալ և հանգստանալ շրջակա իրարանցումից: Բայց, եթե առանձնացումը երկար է տևում, մարդուն սկսում է պարուրել վախը, թե նա այս աշխարհում արդեն ոչ-ոքի պետք չէ: Մարդն ինքնին սոցիալական էակ է և բոլորն էլ ցանկանում են հարգված, սիրված, գնահատված լինել, որպեսզի իրենց հասարակության լիիրավ անդամ զգան:
Վստահության վախ. եթե մարդը ինչ-որ մեկի առջև բացում է իր հոգին, այնուամենայնիվ, ներքուստ անհանգստանում է.«Իսկ ես ճի՞շտ եմ վարվում, որ այս մարդուն վստահում եմ: Իսկ նրան հավատալ կարելի՞ է»: Այս նույն վախը պարուրում է մարդուն, երբ նա սիրահարվում է կամ հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ համակրանք է զգում:
Փոփոխությունների վախը. ցանկացած մարդ էլ գիտի, որ այս աշխարհում ոչ մի բան անփոփոխ չէ, ամեն ինչ էլ վաղ թե ուշ փոխվում է: Եվ բոլորն էլ, առանց բացառության, վախենում են փոփոխություններից, որովհետև ցանկացած փոփոխություն սպառնում է իր անհայտությամբ: Շատ հաճախ մարդիկ ամեն տեսակի նորույթ որոշակի վերապահությամբ են ընդունում, քանի որ դրա մեջ որոշակի վտանգ ու սպառնալիք են տեսնում: Երբեմն հայտնի չի լինում, թե ինչ կբերի իր հետ փոփոխությունը, որտեղ կարող է թաքնված լինել վտանգը և, ամենակարևորը, ինչպես հարկ կլինի պաշտպանվել դրանից:
Կախվածության վախ. ապրելով հասարակության մեջ, մարդը կախված է լինում նրա օրենքներից, դրույթներից, ավանդույթներից: Որքան շատ է նա ցանկանում ազատվել հասարակության «լծից», այնքան սուր կերպով է ընկալում, որ դա անհնարին է: Քանի որ ապրելակերպը կախված է շրջակա միջավայրից, տարբեր հանգամանքներից, ի վերջո, այլ մարդկանցից: Մարդը մշտապես ապրում է այն վախով, թե պետք է «ենթարկվել ընդհանուր կարգուկանոնին», իսկ եթե նա դա չի ցանկանում, ապա սկսվում է ներքին պայքարը:
Ինչպես հաղթահարել վախը
Վախը մարդու վրա բացասական ազդեցություն է ունենում, քանի որ նրան մշտապես լարված է պահում, խարխլում է նրա ինքնավստահությունը և թույլ չի տալիս մինչև վերջ բացահայտել իր անհատականությունը:
Վախի դեմ ամենակարևոր դեղորայքը բարձր ինքնագնահատականն է և ինքնավստահությունը: Պետք է ինքդ քո վրա վստահ լինես, որ ամեն ինչ կարող ես անել բարձր մակարդակով: Որոշ մարդկանց մոտ անհանգստության զգացում է լինում, քանի որ նրանք անընդհատ տհաճություննների են սպասում, իսկ դա պայմանավորված է արժեքների սխալ համակարգով և սեփական անձի հանդեպ բարձր պահանջկոտությամբ:
Առաջին քայլ. հարկ է որքան հնարավոր է հստակ տարբերակել, թե հատկապես ինչից եք վախենում և ինչու: Եթե դա անմիջապես չի ստացվում, պետք է չէ ինքնախարազանմամբ զբաղվել: Աշխատեք հասկանալ, որ դա ժամանակավոր դժվարություն է և, միևնույնն է, ձեր ուզածին հասնելու եք: Երբեք շրջապատի մարդկանց ուշադրությունը ձեր սխալների վրա մի հրավիրեք:
Երկրորդ քայլ. հարկ է ազատվել այն մտքից, թե դուք անհաջողակ եք: Եթե մշտապես նման կերպ մտածեք, ապա այդպես կլինի իրական կյանքում: Չէ որ մտքերը նյութական են:
Երրորդ քայլ. աշխատեք չշփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր մշտապես վախեցնում են կամ պատմում են իրենց վախերի ու անհաջողությունների մասին: Ուրիշի վախերը վարակիչ են: Նման մարդկանց հետ շփվելը տրամադրությունը վատացնում է:
Չորրորդ քայլ. եթե վախենում եք հարազատ մարդու կամ ղեկավարության հետ սպասվելիք լուրջ խոսակցությունից, ապա աշխատեք այդ զրույցը նախապես մտովի անցկացնել այնպես, ինչպես ձեր հարմար է: Հետո պատկերացրեք, որ իրավիճակը զարգանալու է ըստ ձեր սցենարի: Դա կբարձրացնի ձեր տրամադրությունը և նվազագույնի կհասցնի չհիմնավորված վախը:
Հինգերորդ քայլ. ձեր վախերից ուրախ-զվարթ բաժանվեք: Ուրախ ներկայացումներ դիտելու գնացեք, հաճախ կատակերգություններ դիտեք, երգիծական գրքեր կարդացեք և շփվեք դրական տրամադրված մարդկանց հետ: Այդ ամենը կօգնի ձեր խնդիրներին նայել ոչ թե ողբերգության, այլ կատակերգության տեսանկյունից: Հիշեք, լավատեսներն առավել հաջողակ ու երջանիկ են, քան մռայլ ու հումորի զգացումից զուրկ մարդիկ:
Չի կարելի վախի հետևից գնալ այնպես, կարծես կառափնարան գնալու լինեք: Ցանկացած վախ շատ վատ խորհրդատու է: Եթե դուք չափազանց զգույշ եք, ապա իմացեք, որ դա անհաջողության թաքնված վախն է: Մի վախեցեք, համարձակ եղեք, այլապես հաջողության չեք հասնի:
 15.06.2012
15.06.2012                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները...
 29.06.2012
29.06.2012                                    Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...
 28.06.2012
28.06.2012                                    ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների...
 28.06.2012
28.06.2012                                     
                                        
                                
                Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները...
 27.06.2012
27.06.2012                                    Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև...
 25.06.2012
25.06.2012                                    Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...
 22.06.2012
22.06.2012                                     
                                        
                                
                Գիտնականները պարզել են, թե ինչու են լավատես մարդիկ միշտ պահպանում լավ տրամադրությունը, եթե, նույնիսկ, տհաճությունների են հանդիպում...
 22.06.2012
22.06.2012                                    Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...
 21.06.2012
21.06.2012                                     
                                        
                                
                Ֆարինգիտն ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն...
 20.06.2012
20.06.2012                                     
                                        
                                
                40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը...
 19.06.2012
19.06.2012                                     
                                        
                                
                Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան...
 18.06.2012
18.06.2012                                     
                                        
                                
                Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...
 15.06.2012
15.06.2012                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
                                         
     
     
    